Ահազանգ Նյու Յորքից. թուրքերը ոչնչացնում են Կիպրոսի հայկական վանքը

The Gatestone Institute կենտրոնը Հյուսիսային Կիպրոսում թուրքական վանդալիզմի մասին հոդված է հրապարակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Նյու Յորքում տեղակայված The Gatestone Institute կենտրոնի կայքում հրապարակվել է մի հոդված, որը պատմում է Հյուսիսային Կիպրոսում քրիստոնեական հուշարձանների, այդ թվում հայկական Սուրբ Մարգար վանքի (Մարգարավանք) ոչնչացման մասին։

Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցիներից մեկն անմխիթար վիճակում է

Հոդվածում նշվում է, որ այն ժամանակից, երբ Հյուսիսային Կիպրոսը գտնվում է Թուրքիայի վերահսկողության տակ, կղզում իրականացվում է քրիստոնեական, այդ թվում հայկական ժառանգության փուլային ոչնչացման գործընթացը։

Հոդվածի հեղինակներին առանձնապես մտահոգել է Սուրբ Մարգար եկեղեցու վիճակը։ Վանքը հիմնադրել են ղպտիները IV դարում։ Ավելի ուշ այն անցել է հայերի տիրապետության տակ և մի քանի հարյուր տարի հայերի սրբավայր է համարվում։

Եկեղեցին սերտ հարաբերություններ էր պահպանում Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի հետ։ Ավելի ուշ, երբ Հյուսիսային Կիպրոսն անցավ թուրքերին, վանքը թալանեցին։

«Հայկական Սուրբ Մարգար վանքն ամբողջությամբ ամայացավ։ Վանքը ողբալի վիճակում է, լքված է և ավերակների է վերածվում», – գրված է հոդվածում։

Փչացած հովանոցներն ու սիրեկանները. ինչպե՞ս անվասայլակով տղամարդը փոքր եկեղեցի կառուցեց

Նշվում է նաև, որ Թուրքիան Կիպրոսի դեմ երկու խոշոր հանցագործություն է իրականացրել` փոքր պետությունը երկու մասի բաժանելով և շարունակելով մշակութային ժառանգության սիստեմատիկ ոչնչացումը։

Ավելի քան 550 հունական ուղղափառ եկեղեցիներ, հայկական եկեղեցիներ, մատուռներ, վանքեր թալանվել են, շատերը պարզապես ոչնչացվել են, մյուս մասը` մզկիթների վերածվել։

Հոդվածում նշվում է նաև, որ ՅՈՒՆԵՍԿՕ–ն ռազմական հանցագործություն է անվանում մշակութային ժառանգության կանխամտածված ոչնչացումը։