ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի մոտակայքում ձնահյուսի տակ հայտնված տղան զինծառայող է։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց վստահելի աղբյուրը։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի մոտակայքում քաղաքացի Մ. Հ.-ն (1994 թ.) մնացել է ձնահյուսի տակ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Որոնողափրկարարական աշխատանքները մթության և վատ եղանակի պատճառով դադարեցվել են անարդյունք:
Այսօր առավոտյան` ժամը 06:55-ին ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականցման կենտրոնից երկու մարտական հաշվարկ (10 փրկարար) մեկնել են որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու:
Ժամը 16:12-ին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են: