Հայտնի է` երբ և որ շրջաններում ձյուն կտեղա. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` ձմռան առաջին օրը որոշ մարզերում օդի ջերմաստիճանը 10-12 աստիճանով կնվազի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Առաջիկա 2 օրերին Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում նշված է, որ շրջանների զգալի մասում տեղումներ կգրանցվեն նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը, ընդ որում` լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքի նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 28–ի և 29-ի ցերեկը, 30-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով, նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ին կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 10-12 աստիճանով:

Երևանում նոյեմբերի 28-29-ը, 30-ի գիշերը, դեկտեմբերի 2-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ին, 2-ի գիշերն անձրև կտեղա:

Այսօր` նոյեմբերի 28-ին, մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 11-13, գիշերային ժամերին` 0-2 աստիճան տաքություն։