Չարխչյան. «Ճիշտ հունից շեղման դեպքում, մտավորականությունը կընդվզի հեղափոխական ուժերի դեմ»
© Sputnik
«Վերջին մի քանի օրերին նախընտրական թոհուբոհի մեջ այդ լարվածությունն ավելի է սրվել։ Մտավորականությունը բարեփոխումների, մեր երկրի ապագայով մտահոգված մարդկանց կողքին է։ Սթափ դատող մարդկանց պատկերացումներում այսօրվա հեղափոխությունը շանս էր` երկիրը դեպի ավելի լավ ուղղությամբ տանելու համար։ Եթե այդ հունից շեղումներ լինեն, մտավորականություն ինքը կընդվզի հեղափոխական ուժերի դեմ»,–ասում է Չարխչյանը։ Գրականագետի խոսքով` եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ինչի պիտի մտավորականությունը չկանգնի իշխանության կողքին։