Մահացել է ՀՀԿ ռեյտինգային կազմով առաջադրված թեկնածուներից մեկը

Նա առաջադրված էր Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Մահացել է ՀՀԿ ռեյտինգային կազմով առաջադրված թեկնածուներից մեկը` Սուսաննա Գևորգյանը։  Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ՀՀԿ գրասենյակից։

1950թ.–ին ծնված կինը հանկարծամահ է եղել:

Նշենք, որ Սուսաննա Գևորգյանը ՀՀԿ ցուցակի 57-րդ համարն էր և առաջադրված էր Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում: