Թաթոյան. «Պայմանական-վաղաժամկետ ազատման համակարգում պետք է լինի բարձր արդյունավետություն»
© Sputnik
Գլխավոր խնդիրներից մեկը ես համարում եմ մարդուն ազատ արձակմանը նախապատրաստելու մեխանիզմի անարդյունավետ աշխատանքը: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
Քրեակատարողական ծառայության ոլորտում առկա խնդիրների մասին խոսելիս նա շեշտեց, որ պետության կողմից պարտականությունները թերի կատարելու պատճառով շատ հաճախ մարդիկ զրկվել են ազատ արձակվելու հնարավորությունից:
Նա շեշտեց, որ պետք է անհատական մոտեցման սկզբունք լինի և առաջին օրվանից, երբ անձը մուտք է գործում քրեակատարողական հիմնարկ, նրա հետ պետք է անհատական, սոցիալ-հոգեբանական աշխատանքներ կատարվեն: