Տեսակամուրջ. «Սպիտակ» ֆիլմը կներկայացվի Ռուսաստանում

Նոյեմբերի 29-ին, ժ. 15.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Երևան-Տալլին տեսակամուրջ՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի մասին պատմող «Սպիտակ» ֆիլմի Ռուսաստանում լայն վարձույթ դուրս գալուն: Նույն օրը Տալլինում ֆիլմը կներկայացվի Poff փառատոնի շրջանակներում:
Sputnik

Տեսակամուրջին կմասնակցեն՝

Երևանից`

«Սպիտակ» ֆիլմի պրոդյուսեր Թերեզա Վարժապետյանը,

«Սպիտակ» ֆիլմի դերասաններ Արթուր Մանուկյանը և Հերմինե Ստեփանյանը։

Տալլինից`

«Սպիտակ» ֆիլմի  ռեժիսոր Ալեքսանդր Կոտտ,

Ֆիլմի պրոդյուսեր Ելենա Գլիկման։

«Սպիտակ» ֆիլմը, որի կարգախոսն է «Աղետ, որը դիպավ յուրաքանչյուրին», արժանացել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի «Սուրբ Գեորգի» մրցանակին՝ լավագույն ռեժիսուրայի համար: Տորոնտոյում Pomegranate կինոփառատոնում «Սպիտակը» ստացել է 2 մրցանակ՝ հանդիսատեսի համակրանք և Գրան պրի: Ֆիլմը նաև ընդգրկվել է «Օսկար-2019» մրցանակաբաշխության հավակնորդների ցանկում՝ «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում: 

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով  v.aloyan@sputniknews.com  էլ. հասցեով: