Հրապարակվել են Կերչի նեղուցում ձերբակալված զինծառայողների հարցաքննության կադրերը

Ռուսաստանի ԱԴԾ աշխատակիցները հարցաքննել են Կերչի նեղուցում ձերբակալված ուկրաինացի զինծառայողներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. ՌԴ ԱԴԾ–ն հրապարակել է Կերչի նեղուցում Ռուսաստանի պետական սահմանը խախտելու համար ձերբակալված Ուկրաինայի ՌԾՈւ նավերի երեք նավաստիների հարցաքննության տեսագրությունը։

Ուկրաինացի նավաստիների հայտարարությունների համաձայն` ռուսական կողմը բազմիցս նախազգուշացրել է սահմանը խախտելու և Ռուսաստանի ջրային տարածքը լքելու անհրաժեշտության մասին։

Հրապարակվել են Կերչի նեղուցում ձերբակալված զինծառայողների հարցաքննության կադրերը

Նոյեմբերի 25-ին ռուս սահմանապահները Սև ծովում երեք ուկրաինական ռազմանավ են բռնել։ ԱԴԾ տվյալների համաձայն` կոնֆլիկտի արդյունքում երեք (Կիևի տվյալներով` 6) ուկրաինացի զինվորական է տուժել։ Ուկրաինան նոյեմբերի 26-ի միջադեպով պայմանավորված ռազմական դրություն է մտցրել երկրում։