ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. Մահացել է անիմատոր Սթիվեն Հիլենբերգը` «Սպունգ Բոբ Քառակուսի տաբատ» մուլտսերիալի ստեղծողը։ Նա 57 տարեկան էր։ Հիլենբերգի մահվան մասին Twitter–ում հաղորդում է Nickelodeon մանկական ալիքը։
«Ցավով հայտնում են Սթիվեն Հիլենբերգի` «Սպունգ Բոբի» ստեղծողի մահվան մասին։ Այսօր մենք մի րոպե լռությամբ կհարգենք նրա հիշատակը», – ասվում է ալիքի հաղորդագրությունում։
Variety պարբերականի տվյալներով` անիմատորը մահացել է կենտրոնական նյարդային համակարգի հիվանդության պատճառով։ Ինչպես հաղորդել է Հիլենբերգը, հիվանդությունն ախտորոշել են անցած տարվա մարտին։
Հիլենբերգը անիմատորի կարիերան սկսել է 1987թ–ին, դրանից առաջ մի քանի տարի աշխատել է որպես ծովային կենսաբան։
Հայտնի մուլտսերիալի առաջին էպիզոդը ցուցադրվել է Nickelodeon ալիքով 1999թ–ին։