Քսան տարվա մեջ 1-ին անգամ. Այվազովսկու կտավը վաճառվել է ավելի քան կես միլիոն ֆունտով

1873 թվականին կերտած նկարը Christie's–ի «ռուսական աճուրդում» վաճառվեց 608 հազար ֆունտով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. Հովհաննես Այվազովսկու հայտնի կտավը Christie's–ի «ռուսական աճուրդում» վաճառվեց ավելի քան կես միլիոն ֆունտով։

«Մայրամուտը Վենետիկում» կտավը ստեղծվել է 1873 թվականին յուղաներկով։ Այն գտնվում էր Ջոն Վ. Կլյուգեի մասնավոր հավաքածուում։

«Ռուսաստանցի հայն» ու .... հայերն Այվազովսկու մասին ֆիլմ են նկարահանել

Իսկզբանե լոտը համարվում էր աճուրդի գլխավոր սենսացիան, քանի որ կտավը արվեստի շուկայում չի հայտնվել վերջին 20 տարիների ընթացքում։

«Մայրամուտը Վենետիկում» կտավը աճուրդին վաճառվել է 608,75 հազար ֆունտով, ինչը գերազանցել է լոտի նախնական գնահատումը (400-600 հազար ֆունտ)։

Ծովանկարչի աշխատանքն աճուրդում իր արժեքով երկրորդն էր. ամենաթանկ ցուցանմուշը Նիկոլայ I ժամանակների ճենապակյա ծաղկամանն էր, որը վաճառվեց 1,808 միլիոն ֆունտով։

«Ռուսական շաբաթը», որն ավանդաբար անցկացվում է տարին երկու անգամ` մայիս–հունիսին և նոյեմբեր–դեկտեմբերին, մեկնարկել է Լոնդոնում։ Կտավների և արվեստի առարկաների աճուրդները կազմակերպում են Christie's, Sotheby's, MacDougall's և Bonhams աճուրդի տները։