Քիմ Քարդաշյանը ցույց է տվել երկհարկանի շքեղ ինքնաթիռը. տեսանյութ

Ամերիկահայ Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը` հայտնի ռեփեր և պրոդյուսեր Քանյե Ուեսթը, զվարճանում են 660 մարդու համար նախատեսված մասնավոր ինքնաթիռում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթը Boeing 747 մասնավոր ինքնաթիռ են վարձել։

Շքեղ օդանավով էքսկուրսիայի մասին տեսանյութը Քարդաշյանը հրապարկել է Instagram–ի իր էջում։

Քիմ Քարդաշյանը ցույց է տվել երկհարկանի շքեղ ինքնաթիռը. տեսանյութ

«Ոչ մի արտասովոր բան, պարզապես մասնավոր 747։ Մասնավոր։ Ես սրա մասին նույնիսկ չէի էլ լսել, բայց ինչու ոչ», – նշել է Քիմը։

Հեռուստաաստղը ցուցադրել է հսկայական մահճակալ ունեցող ննջասենյակով, մարմարե լոգասենյակով, մարզասրահով, բանակցությունների սենյակով ու հյուրերի համար նախատեսված տեղերով շքեղ ինքնաթիռը։

«Այս ինքնաթիռը վերջ չունի։ Մենք անձնական մարզիչ ենք վերցրել թռիչքի ժամանակ սպորտով զբաղվելու համար, քանի որ երկար ճանապարհ է մեզ սպասում», – ասում է Քիմը և ցույց տալիս, թե ինչպես է նախավարժանք անում անձնական մարզչի` Մելի հետ։

Երկհարկանի շքեղ ինքնաթիռը Ուեսթ–Քարդաշյան ընտանիքը վարձակալել է ճանապարհորդության համար։ Հայտնի է, որ Boeing 747 ինքնաթիռները նախատեսված են մինչև 660 մարդու համար։