ՌԱԴԻՈ

Գրիգորյան. «Հայաստանում սննդատեսակի հետազոտության ոլորտը թերզարգացած է»

Հայաստանում սննդի անվտանգության ոլորտն ընդհանրապես և սննդատեսակի հետազոտության ոլորտը մասնավորապես թերզարգացած է։ Այս մասին Sputnik Արմենիայի եթերում ասաց Կենդանիների առողջության և սննդի անվտանգության միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը։
Sputnik
Գրիգորյան. «Հայաստանում սննդատեսակի հետազոտության ոլորտը թերզարգացած է»

«Մինիմում կարողությունները, որոնք անհրաժեշտ են սննդամթերքի անվտանգությունն ապահովելու համար, մենք ունենք։ Այլ հարց է, թե ինչ վերաբերմունք է ցուցաբերվում կառավարութան կողմից այս խնդիրներին։ Շատ հարցերում կատարվում է աշխատանքի իմիտացիա, այսինքն` հարցը չի լուծվում, բայց արվում են ամպագոռգոռ հայտարարություններ»,–ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով` մեր երկրում կա կենդանիների հատուկ վտանգավոր հիվանդությունների տարածվածություն, այն հիվանդությունների, որոնք մինչև 20–րդ դարը վխտում էին Աֆրիկայում։