ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարները Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ կքննարկեն ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորումը։
Ռուսաստանի վարչապետի առաջին տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն խոսել է նիստի օրակարգի մասին և ասել, որ քննարկվելու են ֆինանսների, նավթի ու գազի ընդհանուր շուկաների ստեղծման, պատժամիջոցներից պաշտպանվելու, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ` Բելառուս, Հայաստան, Ղրղըզստան ու Ռուսաստան) էկոնոմիկայի թվայնացումն ու տարբեր ոլորտների զարգացման հարցերը։
Նաև քննարկվելու են ալկոհոլի ու ծխախոտի ակցիզներ ներդնելու հարկային քաղաքականության սկզբունքների ու միությունում ալկոհոլային շուկայի կարգավորման մասին համաձայնագրերի նախագծերը։