Հայաստան ներկրվող ձուն խստորեն ստուգվելու է. պատճառը նաև թռչնագրիպի վտանգն է

Հայաստան ներկրվող ձվի սահմանային վերահսկողության խստացման համար հիմք է հանդիսացել նաև Ռուսաստանի որոշ շրջաններում արձանագրված թռնչագրիպը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը նոյեմբերի 27-ից խստացրել է սահմանային պետական վերահսկողությունը երրորդ երկրներից և Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդային ձվի նկատմամբ: Այս մասին նշված է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կայքում։

Արտադրողները խոստանում են Ամանորին ձու ապահովել, բայց զգուշացնում են` խնդիր կա

Խստացման նպատակն է կանխել օրենսդրության պահանջներին չհամապատասխանող սննդային ձվի ներմուծումը։

Հաղորդագրության համաձայն` խստացման համար հիմք է ընդունվել նաև Ռուսաստանի Դաշնությունում «Կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ գոտիավորման վերաբերյալ» որոշումը՝ կապված այդ երկրի մի շարք շրջաններում արձանագրված թռչնի գրիպ հիվանդություն հետ (բարձր ռիսկայնությամբ, պայմանավորված գործում են ՀՀ ներկրելու սահմանափակումներ։

Թռչնի գրիպը սուր, բարձր վարակելիությամբ օժտված վիրուսային վարակ է՝ մարսողության և շնչական համակարգերի ախտահարմամբ, որին բնորոշ է բարձր մահացությունը։