ՌԱԴԻՈ

Ադամյան. «Ախթալայի պոչամբարը լցվել է, որևէ միջոցառում չի արվում վտանգը կասեցնելու համար»

«Պոչամբարների մեծ մասը բավականին վատ վիճակում են գտնվում, արտահոսքեր կան տարբեր կետերում»։ Այս մասին Sputnik Արմենիայի եթերում ասաց «Թռչունների կենտրոն» ՀԿ տնօրեն, բնապահպան Սիլվա Ադամյանը։
Sputnik
Ադամյան. «Ախթալայի պոչամբարը լցվել է, որևէ միջոցառում չի արվում վտանգը կասեցնելու համար»

«Ախթալայի պոչամբարը լցվել է, ու այս պահին որևէ միջոցառում չի արվում, որ կասեցվի վտանգը։ Կողքին այգիներ են, մարդիկ են ապրում։ Իսկ այդ այգիների միրգն ու բանջարեղենը ուտում են բնակիչները, այն նաև վաճառվում է քաղաքում։ Պոչամբարը եկել և հասել է խմելու ջրին»,–ասել է Ադամյանը։

Նրա խոսքով` իրենք բազմաթիվ անգամ գնացել նկարել են, խնդիրը բարձրացրել և ասել են, որ իրոք վտանգավոր իրավիճակ է այնտեղ։