ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման հանրային ուղերձի ժամանակ անգլերենով հայհոյել է՝ խոսելով Եվրամիության, Սերբիայի և ինքնահռչակ Կոսովոյի մասին։
Ռաման ասել է. «WTF?»:
Ռաման հայհոյել է Կոսովոյի Պեչ քաղաքում Ալբանիայի և Կոսովոյի կառավարությունների հանդիպմանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։ Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Ռաման քննադատել է ԵՄ-ին, որը, նրա կարծիքով, ճնշում է գործադրում Կոսովոյի ալբանացիների վրա, որպեսզի «Կոսովոյի Հանրապետություն» արտահայտությունը հանվի ուղերձից, երբ Պրիշտինան մասնակցում է Սերբիայի հետ համաձայնության գալու բանակցություններին։
«Կոսովոն լիարժեք պետություն է, սակայն նրա հետ երկխոսությունը միշտ չէ, որ հստակ է և անկեղծ»,- ասել է Ռաման։