ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Ստամբուլի շրջաններից մեկում ռազմական ուղղաթիռն ընկել է բնակելի թաղամասի վրա։ Այդ մասին հաղորդում են թուրքական ԶԼՄ–ները։
Ուղղաթիռն ընկել է Ստամբուլի Սանջակթեփե շրջանում տեղի ժամանակով ժամը 11։00–ին։
Աղետի հետևանքով մահացել է չորս թուրք զինվոր, մեկը վիրավորվել է, նրան ծանր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց։
Հետաքննությամբ զբաղվում է դատախազությունը։ Դեպքի վայր է մեկնել Թուրքիայի գլխավոր շտաբի ղեկավար Խուլուսի Աքարը։