ՌԱԴԻՈ

Վարդանյան. «Եթե ինչ–որ բան փոխված լիներ, առանց դատարան դիմելու այդ հարցը պիտի լուծվեր»

«Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպության նախագահ, իրավաբան Նազելի Վարդանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրել է բնապահպանության նախարարի դեմ դատական հայցը։
Sputnik
Վարդանյան. «Եթե ինչ–որ բան փոխված լիներ, առանց դատարան դիմելու այդ հարցը պիտի լուծվեր»

«Հայաստանի անտառներ» ՀԿ–ի նախագահ, իրավաբան Նազելի Վարդանյանը դիմել է դատարան, որպեսզի բնապահպանության նախարարին պարտավորեցնեն ուժը կորցրած ճանաչել Ամուսլարի հանքշահագործման փորձաքննության եզրակացությունը։

«Նույն պահանջով երկու անգամ դիմել եմ նախարարություն, առաջին անգամ Արծվիկ Մինասյանի օրոք, երկրորդ անգամ` այս նախարարի։ Սակայն ինձ չեն պատասխանել, ինչի համար դիմել եմ արդեն դատարան։ Եթե ինչ–որ բան փոխված լիներ, կարծում եմ` առանց դատարան դիմելու այդ հարցը պիտի լուծվեր»,– ասաց նա։

Նույն հայցով, ի դեպ, դատարան է դիմել նաև ՀՀ բնապահպանական տեսչությունը։