ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 61-րդ տարեդարձի կապակցությամբ նոյեմբերի 26-ին հանդիսավոր միջոցառում է անցկացվել հերոսի անունը կրող կրթահամալիրում:
Այս մասին տեղեկացնում են Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում կազմակերպված հանդիսավոր միտինգին մասնակցել են ՊՆ և ԶՈւ ղեկավար կազմի ներկայացուցիչներ, «Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ, մոնթեականների հարազատները:
Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրել Բալայանը, ով հորդորել է մոնթեականներին բարձր պահել Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս Մոնթեի պատիվն ու արժանի լինել մոնթեականի կոչմանը:
Ազգային հերոսի ծննդյան 61 ամյակը նշել են նրա անունը կրող ռազմամարզական վարժարանում
© Photo : official site of the MoD of RA
Ձևավորված ավանդույթի համաձայն` վարժարանի շարահրապարակում, Մոնթե Մելքոնյանի արձանի մոտ, տեղի է ունեցել 2018թ.ին վարժարան ընդունված սաների խոստման հանդիսավոր արարողությունը։