Նոր Զելանդիայում ավելի քան հարյուր դելֆին ափ են նետվել. տեսանյութ

Կենդանիների մի մասին ստիպված են եղել քնեցնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Նոր Զելանդիայում ավելի քան 145 դելֆին անցած հանգստյան օրերին ափ են նետվել Նոր Զելանդիայի Ստյուարտ կղզում։ Այս մասին հայտնում է Radio New Zealand–ը։

Ռադիոկայանի տեղեկություններով` նոյեմբերի 23–ին երկու խումբ դելֆիններն ափ են նետվել Մեյսոն ծոցի հարավային մասում։

Որպես կանոն` եթե մի դելֆինն ափ է նետվում, ապա մյուսները փորձում են օգնել նրան և արժանանում նույն ճակատագրին։

Դեպքի վայր են մեկնել բնապահպանության նախարարության աշխատակիցները և պարզել, որ կենդանիների մեծ մասն արդեն սատկել է, մյուսներին փրկելն անհնար է եղել, և նրանց որոշել են քնեցնել։

Գիտնականները մինչև հիմա չեն կարողանում հստակ պատասխան տալ, թե ինչն է կետերի և դելֆինների ինքնասպանությունների պատճառը։