Խոշոր նախագիծ. հայ խոհարարները զբաղվում են տոլմայի և ժենգյալով հացի հանրահռչակմամբ

Հայ խոհարարները լրջորեն զբաղվում են հայկական ավանդական ճաշատեսակները տարածելով և խոհարարական միասնական ապրանքանիշ ստեղծելով։ Նոր օրինագիծը շուտով կներկայացնեն կառավարությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Տոլմա, ղափամա և ժենգյալով հաց. այս և այլ հայկական ճաշատեսակները աշխարհին կներկայացվեն որպես միասնական ազգային խոհարարական ապրանքանիշ։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը։

Հասարակական կազմակերպության 5–րդ համագումարում է որոշվել կազմել հայկական այն ճաշատեսակների ցանկը, որոնք կդառնան ազգային խոհարարական ապրանքանիշ և կներկայացվեն աշխարհին։

«Մենք ավելի քան հազար հայկական ավանդական ճաշատեսակ ունենք, բայց որոշել ենք ընտրել 30-35–ը։ Ընտրվել են այնպիսի բաղադրատոմսեր, որոնք արտացոլում են հայկական խոհարարության ոգին և յուրահատկությունը, ինչպես նաև հեշտ են պատրաստվում», – ասաց Մամուլյանը։

Նրա խոսքով` ցուցակում կընդգրկվեն տաք ուտեստներ, աղանդերներ, սառը նախուտեստներ։ Մամուլյանի թիմն ամեն ջանք կգործադրի, որպեսզի այս կամ այն ճաշատեսակի անունը տալիս աշխարհում միանգամից իմանան, որ դա հայկական է։

«Ճաշատեսակների ցուցակի վրա աշխատում է խոհարարների, ազգագրագետների թիմը։ Հայտնի բաղադրատոմսերին կավելանան ազգագրագետների և խոհարարների վերականգնած հին բաղադրատոմսերը», – ասաց Մամուլյանը։

Մակրոնն ինքն ուզեց, Ջորկաեֆը «սիրահարվեց», իսկ վարչապետը վճարեց. պատմություններ Երևանից

Նա նշեց, որ կազմակերպությունը նպատակ ունի միավորել տարբեր երկրներում աշխատող հայ խոհարարներին։ Մամուլյանի թիմը ծրագրում է ավանդական խոհանոցի միջոցով նպաստել Հայաստանի զբոսաշրջության զարգացմանը։ Իսկ նրանց համար, ովքեր ցանկանում են խոհարար դառնալ կամ բարձրացնել իրենց որակավորումը, արդեն մշակվել է կրթական ծրագիր։

Հասարակական կազմակերպությունը գործում է 11 տարի։ Մամուլյանը հավաքել է համախոհներին, որոնց շարքում եղել են խոհարարներ, ռեստորատորներ և շեֆ խոհարարներ Ռուզաննա Նահապետյանը, Արտավազդ Սարուխանյանը, Գարիկ Գևորգյանը, Գրիշա Անտինյանը։

Նրանց գործունեությունը սկսվել է ավանդական հայկական ճաշատեսակների ուսումնասիրությունից, որոնք մատուցվում են ազգային և կրոնական տոների ժամանակ։ Բաղադրատոմսերի համար մեկնել են երկրի տարբեր մարզեր։ Բացի այդ, կազմակերպության մասնագետները համայնքների և դեսպանատների աջակցությամբ ուսումնասիրել են տարբեր երկրների արխիվները։