Պետական եկամուտների կոմիտեն հարկատուներին կոչ է անում կարդալ էլեկտրոնային նամակները

1723 հարկատու այսօր էլեկտրոնային եղանակով ծանուցվել են իրենց չվճարած հարկային պարտավորությունների ու դրանց հնարավոր հետևանքների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. ՊԵԿ–ն անցնում է չվճարված հարկերի հաշվառման էլեկտրոնային համակարգի։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Կրքեր «Գազպրոմ Արմենիայի» շուրջ. հարկայինները սակարկությա՞մբ են զբաղված

Պարտավորությունների գանձման վարչական վարույթի իրականացման էլեկտրոնային ինքնաշխատ համակարգով արդեն կազմվել է 1723 ծանուցում, որից 1580-ն ուղարկվել է տնտեսվարողների էլեկտրոնային փոստի հասցեներին, իսկ 143-ը նախատեսվում է հրապարակել ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

Այդ իսկ պատճառով չկատարված հարկային պարտավորությունների գանձման վարույթի մասին տեղեկացված լինելու համար ՊԵԿ–ը հարկ վճարողներին կոչ է անում ստուգել էլեկտրոնային փոստերն ու այցելել հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայք:

Նոր համակարգով այսօր ուղարկված ծանուցումները վերաբերում են 2018 թվականի հոկտեմբերի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանում առաջացած հարկային պարտավորությունների գանձմանը։