ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու նրա կինը` Աննա Հակոբյանը, լուսանկարվել են Շիրակի մարզի Լանջիկ գյուղի երեխաների հետ։
«Սելֆի՝ Լանջիկի դասից փախած երեխաների հետ: Վարչական ռեսուրսի ևս մեկ սաստիկ չարաշահում»,– լուսանկարին կից գրել է Փաշինյանը:
Հիշեցնենք, որ այսօր մեկնարկել է Ազգային ժողովի քարոզարշավը։
«Իմ քայլը» դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ արձակուրդ է վերցնելու ԱԺ ընտրության քարոզարշավին լիարժեք մասնակցելու համար։ Կառավարությունն այսօր հայտնեց, որ Փաշինյանի արձակուրդը կտևի 9 օր` նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 5-ը։
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը կկայանա դեկտեմբերի 9–ին։