ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Որպես վարչապետի թեկնածու` ես վստահության քվե եմ ակնկալում ձեզանից։ Այսօր` քարոզարշավի առաջին օրը, Թալինում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ հավակնում է այդ կարգավիճակին, որովհետև «հակառակը պարզապես փախուստ կլիներ, կլիներ ճանապարհի կեսից դավաճանել հեղափոխությանն ու ժողովրդին»։
Փաշինյանն ընդգծեց, որ այս կամ այն քաղաքական ուժին ձայն տալով` քաղաքացին միաժամանակ նաև ընտրում է վարչապետին։
Վարչապետի պաշտոնում վերընտրվելուց հետո Փաշինյանը խոստացավ Հայաստանում իրականացնել տնտեսական հեղափոխություն, Հայաստանը բարձրացնել քաղաքական ու տնտեսական նոր մակարդակների։
Ազգային ժողովի արտահերթ ընտրության քարոզարշավը մեկնարկել է այսօր` նոյեմբերի 26-ին, կշարունակվի մինչև դեկտեմբերի 7-ը։
ԱԺ ընտրությունը կկայանա դեկտեմբերի 9–ին։