Հայտնի է` Նիկոլ Փաշինյանը մինչև երբ է արձակուրդ վերցրել

ՀՀ վարչապետի պաշտոնակատարն արձակուրդի ընթացքում չի վճարվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է վերցրել 9 օրով։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

«Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը սույն թվականի նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 5-ը ներառյալ գտնվելու է արձակուրդում»,– նշված է հաղորդագրության մեջ:

Մամուլի ծառայությունից հայտնում են նաև, որ արձակուրդը վճարվող չի լինի։

Հիշեցնենք, որ Փաշինյանն արձակուրդի մասին հայտնել էր երեկ ֆեյբուքյան պաշտոնական էջում` բացատրելով, որ արձակուրդը վերցնում է ԱԺ ընտրությունների քարոզարշավին լիարժեք մասնակցելու համար։

Օրեր առաջ լրագրողների հետ զրույցում նա ասել էր, որ աշխատանքային ժամերին քարոզարշավով զբաղվելն օրենքի խախտում չէ, և ինքը ցանկություն չունի արձակուրդ գնալու։

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը կկայանա դեկտեմբերի 9–ին։