Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններին իրական ընդդիմություն չի մասնակցում. Լեպյոխին

Ռուս քաղաքագետը նկատել է, որ ԱԺ ընտրությանը մասնակցող ուժերից որևէ մեկը միանշանակ ռուսաստանամետ դիրքորոշում չի արտահայտում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Հայաստանում խորհրդարանական ընտրությունը կամրապնդի վերջին ամիսների գործընթացները։ Շրջադարձային պահ է, և շատ կարևոր է, թե ինչ տեղի կունենա ընտրությունից հետո, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած Մոսկվա-Երևան տեսակապի ժամանակ ասաց ռուս քաղաքագետ Վլադիմիր Լեպյոխինը։

Մարալիկցիները Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին «Արտակ, հեռացի՛ր» կոչով

Նրա կարծիքով` քաղաքական կուսակցություններն առայժմ միմյանց հասցեին սուր քննադատություն չեն հնչեցնի։

«Երբեք լիովին ժողովրդավարական չեն լինում այն ընտրությունները, որոնք արտահերթ են անցկացվում։ Դրանք միշտ ցուցադրում են մի քաղաքական ուժի առավելությունը մյուսների նկատմամբ», – ավելացրեց նա։

Փորձագետը նշեց, որ Փաշինյանի իրական ընդդիմությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, նա էլ առաջիկա ընտրությանը չի մասնակցում։

Լեպյոխինը նկատել է նաև, որ առաջիկա ընտրությանը ձախ ուղղվածություն ունեցող կուսակցություններ չեն մասնակցում։ Բացի այդ, քաղաքական ոչ մի ուժ առայժմ բացահայտ ռուսաստանամետ դիրքորոշում չի արտահայտել։