ՌԱԴԻՈ

Սաֆարյան. ԵԱՏՄ-ն իդեալական հարթակ է Հայաստանի տնտեսությունը զարգացնելու համար

Քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը մեկնաբանում է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու արդյունավետության հարցը:
Sputnik
Սաֆարյան. ԵԱՏՄ-ն իդեալական հարթակ է Հայաստանի տնտեսությունը զարգացնելու համար

Մենք պետք է հասկանանք, որ Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանի համար իդեալական հարթակ է տնտեսությունը զարգացնելու համար: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը:

«Եվրասիական փորձագիտական ակումբի մեր տնտեսագետները վերջին երկուս ու կես տարիներին բազմաթիվ առիթներով ապացուցել են, որ ՀՀ մասնակցությունը Եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացներին շահավետ և օգտակար է Հայաստանի համար»,-շեշտեց Սաֆարյանը:

Նա նաև մատնացույց արեց այն փաստը, որ Հայաստանի պատրաստի արտահանումը ավելացել է շատ էական՝ 80% և ավելի, ինչը, ըստ նրա, խոսում է այն մասին, որ Ռուսաստանն իր ներքին շուկայում ունի կարիքն այն ապրանքատեսակների, որոնք արտադրվում, պատրաստվում կամ աճեցվում են Հայաստանում: