Մահացել է աշխարհահռչակ ռեժիսոր Բեռնարդո Բերտոլուչին

Օսկարակիր ռեժիսորը մահացել է 77 տարեկանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Յոթանասունյոթ տարեկանում կյանքից հեռացել է համաշխարհային կինոարվեստի կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ իտալացի ռեժիսոր Բեռնարդո Բերտոլուչին։

Բերտոլուչին կինոռեժիսոր էր, դրամատուրգ և բանաստեղծ, «Օսկար», «Ոսկե գլոբուս», «Սեզար» մրցանակների հաղթող, ստացել է Կաննի կինոփառատոնի հատուկ մրցանակ` «Կինոարվեստի մեջ ունեցած ավանդի համար»։

Կինոյի ոլորտում կարիերան սկսել է Պիեր Պաոլո Պազոլինիի օգնականի պաշտոնից «Ականտոնե» ֆիլմի նկարահանումներում։

1960–ական թթ–ին Բերտոլուչին համարվել է Ժան Լյուկ Գոդարի և Պիեր Պաոլո Պազոլինիի հետնորդը, հետաքրքրություն է դրսևորել կոմունիզմի և ֆրեյդիզմի նկատմամբ: Իր ֆիլմերում Բերտոլուչին սոցիալական տարրերը նրբորեն միաձուլել է ինտիմ կապերի հետ: Ֆիլմերից շատում անդրադարձել է մարդկային սեքսուալության արգելքի տակ գտնվող թեմաներին։

Օրինակ` «Երազողները» ֆիլմն արդեն համաշխարհային կինոյի դասական է համարվում, թեև էկրաններ բարձրանալու համար կինոնկարը քննադատության է ենթարկվել, քանի որ պատմում է սեքսուալ հեղափոխության մասին։ Ի դեպ, այդ ֆիլմը համաշխարհային հռչակ է բերել Եվա Գրինին։