Սեքսուալ ժապավեններ ու սև ժանյակ. «մեղսագործություն» Volga Fashion Week–ի ժամանակ

Sputnik

Փառատոնի շրջանակում անցկացվեց գործնական ծրագիր` երիտասարդ մոդելավորողների մրցույթ, ֆեշն մարկետ ու ցուցադրություն ռուս հայտնի դիզայներների ու հաջողված ապրանքանիշերի մասնակցությամբ։

«Տարեցտարի հետաքրքրությունը դեպի միջոցառումն աճում է, ինչպես մասնակիցների, այնպես էլ հանդիսատեսի շարքում։ Կազանում նորաձևության շաբաթն այցելել ցանկացողները գնալով շատանում են, այդ պատճառով որոշեցինք փոխել հարթակը։ «Կազան Արենայի» տեխնիկական հնարավորությունները, տարածքների չափերը, շենքի ենթակառուցվածքը թույլ են տալիս միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու», – ԶԼՄ–ներին ասել է պրոդյուսեր Տատյանա Խլեբնիկովան։

Միջոցառման առաջատարներից էին ռուս դիզայներ Յանա Մարկովան, Յուլյա Կոսյանը, Կիրիլ Մինցևը։ Իրենց հավաքածուները Կազանում ներկայացնելու են նաև դիզայներներ Ելենա Ֆլերովան, Նատալյա Գայդարջին ու ժամանակակից նորաձևության աշխարհի դեմքերը։

Ամենաքննարկվողներից էին ներքնազգեստի ցուցադրությունը մի քանի էրոտիկ հավաքածուների շրջանակում։ Ինչպես հայտնի է, հիմա նորաձևության աշխարհում զարթոնք է ապրում նեոգոթիկ ոճը` բազմաթիվ ժանյակները ներքնազգեստի վրա։

1 / 15
Volga Fashion Week
2 / 15
Volga Fashion Week
3 / 15
Volga Fashion Week
4 / 15
Volga Fashion Week
5 / 15
Volga Fashion Week
6 / 15
Volga Fashion Week
7 / 15
Volga Fashion Week
8 / 15
Volga Fashion Week
9 / 15
Volga Fashion Week
10 / 15
Volga Fashion Week
11 / 15
Volga Fashion Week
12 / 15
Volga Fashion Week
13 / 15
Volga Fashion Week
14 / 15
Volga Fashion Week
15 / 15
Volga Fashion Week