Երևանում քաղաքացին ընկել է գնացքի տակ և տեղում մահացել

Գնացքի վարորդը նկատել է նրան, ձայնային ազդանշան է արձակել ու փորձել է արգելակել, սակայն չի հաջողվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. Երևանում քաղաքացին ընկել է գնացքի տակ և տեղում մահացել։

Շիրակում բախվել են մարդատար գնացքն ու «КрАЗ»-ը. գնացքում եղել են մեծ թվով քաղաքացիներ

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, այսօր՝ նոյեմբերի 25-ին, ժամը 20:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 62-ամյա Սամվել Ամիրջանյանը՝ 1620 ВЛ 10 – 1610 էլեկտրաքարշով բեռնատար գնացքը վարելու ընթացքում, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գնացքի գծերի վրա նկատել է մի տղամարդու, ով նստած է եղել ռելսին:

Ս. Ամիրջանյանը երկար ժամանակ ձայնային ազդանշան է արձակել ու փորձել է արգելակել, սակայն նման հեռավորության վրա անհնար է եղել արգելակելը: Քաղաքացին հայտնվել է գնացքի անիվների տակ: Դեպքի վայր է ժամանել է Երևանի 1-03 շտապօգնության բրիգադը և արձանագրել են, որ քաղաքացին տեղում մահացել է: Օպերատիվորեն ժամանել է նաև «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության անվտանգության, արագ արձագանքման խումբը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: