ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի –Sputnik. Երգչուհի Սիրուշոն America's Got Talent (ռուսական «Փառքի րոպե» հեռուստաշոուի անալոգ) շոուին հանդիպել է Spice Girl խմբի նախկին անդամ Մելանի Բիին և սուպերմոդել Հայդի Քլումին։
Ժյուրիի անդամների հետ իր համատեղ լուսանկարը Սիրուշոն հրապարակել է Instagram–ի իր էջում։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Լևոնի կինը շնորհավորել է Հարի Մադաթյանի հարսնացուին` նրա ինքնակենսագրականը ներկայացնող գրքի լույս ընծայման առիթով։
«Հաջողություն եմ մաղթում ձեզ`ձեր նոր գրքով @officialmelb։ Ուրախ եմ, որ ձեր փորձով կկիսվեք ամբողջ աշխարհի հետ և համոզված եմ, որ կոգեշնչեք ընթերցողին ձեր պատմությամբ, ինչպես ոգեշնչեցիք ինձ», – լուսանկարը մակագրել է Սիրուշոն։
Հայտնի բրիտանական Spice Girl խմբի մասնակից Մել Բին (իսկական անունը` Մելանի Բրաուն) մեկ տարուց ավելի է, ինչ ապրում է ԵՊՀ նախկին ուսանող, այժմ հոլիվուդյան ոճաբան Հարի Մադաթյանի հետ։
Նրանք սկսել են հանդիպել Ստեֆան Բելաֆոնտեի և Մել Բիի ամուսնալուծությունից հետո` 2017 թվականի սկզբից։ Այսօր նրանք միասին դաստիարակում են Մել Բիի նախկին ամուսնություններից ծնված երեխաներին` 18-ամյա Ֆենիքսին առաջին ամուսնուց` պարող Ջիմի Գալզարից, 10-ամյա Էնջելին դերասան Էդի Մերֆիից և 6-ամյա Մեդիսոնին Ստեֆանից։