«Մանկական Եվրատեսիլի» այս տարվա հաղթողը Լեհաստանն է. Լևոն Գալստյանը 9–րդ տեղում է

Հայաստանն իր ամենաբարձր` 12 միավորը տվեց Բելառուսի ներկայացուցչին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Գալստյանը Մինսկում անցկացվող «Մանկական Եվրատեսիլ 2018»–ում 125 բալով գրավեց 9–րդ հորիզոնականը։

Լևոն Գալստյանը հրաշալի ելույթ ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2018»–ում. տեսանյութ

Հաղթող համարվեց Լեհաստանը ներկայացնող մասնակիցը` Ռաքսաննա Վեգելը. նա հավաքեց 215 միավոր։ Առաջին եռյակում հայտնվեցին Ֆրանսիան` 203 միավորով և Ավստրալիան` 201–ով։ Լավագույն տասնյակը եզրափակեց Ռուսաստանի ներկայացուցիչը։

17 համարի տակ ելույթ ունեցող Հայաստանը ներկայացնող Լևոնի Գալստյանի երգը մեծ ոգևորություն բերեց հանդիսատեսին։ «L.E.V.O.N» երգը բավականին լավ ընդունելություն գտավ։

Նշենք, որ Հայաստանն իր ամենաբարձր` 12 միավորը տվեց Բելառուսի ներկայացուցչին։

Ի դեպ, այս տարի փոխվել են մրցույթի կանոնները։ Հայ հանդիսատեսը ևս կարող էր քվեարկել մեր մասնակցի օգտին։

Հիշեցնենք` «Մանկական Եվրատեսիլ 2018»–ն այս տարի անցկացվեց Մինսկում է։ Հաղթանակի համար մրցեցին ռեկորդային թվով` 20 երկրի ներկայացուցիչներ։