ՌԱԴԻՈ

Սմբատյան. «Քարոզարշավ կարելի է իրականացնել նաև նախընտրական քարոզի ժամկետից առաջ»

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը Sputnik Արմենիայի եթերում բացատրում է` արդյո՞ք օրինական է նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկից շուտ քարոզչություն իրականացնելը, թե՞ ոչ։
Sputnik
Սմբատյան. «Քարոզարշավ կարելի է իրականացնել նաև նախընտրական քարոզի ժամկետից առաջ»

«Ընտրական օրենսգիրքը սահմանում է նախընտրական քարոզչության ժամկետ, բայց այդ ժամանակահատվածը սահմանվում է նրա համար, որ այդ ընթացքում հանրային ռեսուրսները հավասարապես բաշխվեն բոլոր ուժերի միջև։ Ռադիո–հեռուսատատեային ժամերը հավասար բաշխվեն, վահանակները հավասար չափով տեղադրվեն, բոլորին անվճար դահլիճներ տրամադրվեն և այլն։

Իսկ մնացած ժամանակներում քարոզչություն անելը չի արգելվում, ավելին` այդպիսի ձևակերպում կա, որ նախընտրական քարոզի ժամկետի սահմանումը չի արգելում մնացած ժամանակահատվածում քարոզչություն իրականացնել»,–ասում է Սմբատյանը։

Նրա խոսքով` Ընտրական օրենսգիրքն, ըստ էության 2 օր է արգելում իրականացնել քարոզչություն` քարոզչությանը նախորդող և քարոզչության օրերը: