ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Առաջիկա օրերին Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։
Չոր եղանակ կլինի նոյեմբերի 25-ից 29-ն ընկած ժամանակահատվածում։
Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կբարձրանա:
Երևանում նույնպես մի քանի օր շարունակ անձրև չի տեղա։
Այսօր` նոյեմբերի 25-ին, մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի 9-11 աստիճան տաքության, իսկ գիշերային ժամերին` 1-3 աստիճան ցրտի սահմանում։