ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հետաքրքիր մի նկար է հրապարակել` այդպես պատասխանելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` «մտահոգներին խորհուրդ եմ տալիս սառը ցնցուղ ընդունել» առաջարկի։
Լուսանկարում Աշոտյանն է` Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողը» գիրքը ձեռքին։
Նա օգտագործել է «սառը ցնցուղ, ամենամտահոգը» հեշթեգը։
Օգտատերերից մեկն առաջարկել է նկարը բնութագրել է այսպես. «Իմ քաչալը ձեր հանճարին վնաս չէ»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24–ի Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած երթին քաղաքացիների քիչ մասնակցությունը մեկնաբանությունների տեղիք էր տվել, ինչին ի պատասխան ՀՀ վարչապետի պաշտոնակատարը «մտահոգներին խորհուրդ էր տվել սառը ցնցուղ ընդունել։