Կոստանյան. «Հիմնական 3 կետերը միավորվեցին ու դարձան կարգախոս»
© Sputnik
«Իմ քայլը» դաշինքն Ազգային ժողովի ընտրության քարոզարշավի համար ընտրել է «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն և հզոր պետություն» կարգախոսը։
«Սա պետության այն տեսլականն է, որ մենք փորձելու ենք կյանքի կոչել մոտակա 5 տարիների ընթացքում»,– Sputnik Արմենիային ասաց Վահան Կոստանյանը։
Նրա խոսքով` կարգախոսն ընտրվել է` նախընտրական ծրագրի հիմնադրույթները հաշվի առնելով, որի հիմնական 3 կետերը միավորվել ու դարձել են կարգախոս։