ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Բնակչության շրջանում գիրք կարդացողների քանակով Թուրքիան աշխարհում 86-րդն է: Այս ցուցանիշն, ըստ թուրքական diken.com կայքի, անհանգստացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
«Մեր երիտասարդներն օրվա առնվազն 6 ժամը ծախսում են հեռուստացույցի առաջ, ավելի քան 3 ժամ էլ անցկացնում են համացանցում: Բայց գիրք կարդալու համար օրական ունենում են ընդամենը մի քանի րոպե», - ասել է Էրդողանը` ավելացնելով, որ չնայած իշխանությունների գործադրած ջանքերին՝ իրենց չի հաջողվել երիտասարդությանը «ստիպել» ավելի շատ գիրք կարդալ։
Ի դեպ, գիտական աշխատանքների քանակով ևս Թուրքիան այլ երկրների շարքում ցածր ցուցանիշ ունի։