ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» խաղացող Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է Սուրբծննդյան ջեմպերի օրվան նվիրված տեսահոլովակի նկարահանմանը։
Նրանից բացի, նկարահանմանը մասնակցել են նաև «Արսենալի» դարպասապահ Պետր Չեխը, կիսապաշտպան Մատեո Գենդուզին և հարձակվող Դենի Ուելբեկը։
Ֆուտբոլիստները փորձել են տարբեր ջեմպերներ, որոնք անգլալեզու երկրներում ընդունված է անվանել «տատիկի սվիտերներ» (տատիկները հաճախ են նման վերնահագուստ գործում և նվիրում իրենց թոռներին Սուրբ ծննդի տոնին)։
Ամեն տարի Անգլիայում նշվում է Սուրբծննդյան ջեմպերի օրը։ Ակցիայի կազմակերպիչն է Save the Children-ը, որը զբաղվում է աշխարհի երեխաներին օգնելով՝ պայքարելով նրանց կրթության, առողջապահության, բռնությունից պաշտպանելու իրավունքների համար։