Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհն առայժմ բաց է

Տեղումների պատճառով ժամանակ առ ժամանակ փակվող ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 24-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը։

Հիշեցնենք` նոյեմբերի 22-ին առատ տեղումների ու մերկասառույցի հետևանքով Վերին Լարսի անցակետի ռուսական կողմում բեռնատարների 3 կմ–անոց հերթ էր կուտակվել։ Մեծ բեռնատարների ու կցորդիչով ավտոմեքենաների համար փակ էր նաև Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։