Ռոբերտ Քոչարյանի դատավարության օրը հայտնի է

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հրապարակեց նրա խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստի օրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը տեղի կունենա նոյեմբերի 27-ին, ժամը 15:00-ին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից։

Հայտնի է` որ դատավորը կքննի Ռոբերտ Քոչարյանի գործը

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վերաքննիչ քրեական դատարանում նախանշված նիստը տեղի կունենա դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ։

Հիշեցնենք, որ ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել է անձեռնմխելի, ինչի արդյունքում նա ազատ էր արձակվել կալանքից:

Այնուհետև որոշ ժամանակ անց ՀՔԾ քննիչը որոշում է կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին: