Կփորձենք անցնել վարչական բոլոր շրջաններով. Նիկոլ Փաշինյանը քայլում է Երևանի փողոցներով

ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ ժամանակ առ ժամանակ երթեր կանցկացվեն նաև ԱԺ ընտրությունից հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Երևանում մեկնարկել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կազմակերպած քայլերթը։

Կփորձենք անցնել վարչական բոլոր շրջաններով. Նիկոլ Փաշինյանը քայլում է Երևանի փողոցներով

Լրագրողների հետ զրույցում Փաշինյանն ասաց, որ կփորձեն անցնել ամբողջ Երևանով. ամեն ինչ կախված է մարդկանց ֆիզիկական վիճակից։ Նա ավելացրեց, որ նման ակցիաներ ժամանակ առ ժամանակ կանցկացվեն նաև Ազգային ժողովի ընտրությունից հետո։

Վարչապետի պաշտոնակատարը քայլերթի է դուրս եկել «դուխով» գլխարկով, ձեռքին` բարձրախոս, նա ժամանակ առ ժամանակ մարդկանց հորդորում է միանալ իրենց։ Երթը մեկնարկել է Նոր Նորքից։

Կփորձենք անցնել վարչական բոլոր շրջաններով. Նիկոլ Փաշինյանը քայլում է Երևանի փողոցներով

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նախատեսված է դեկտեմբերի 9-ին։