Քայլերթը Երևանի կենտրոնում ավարտելուց հետո Փաշինյանը հայտնեց, որ առավոտյան 10։00-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանից մեկնարկած երթը տևել է 9 ժամ 25 րոպե։ Երթի մասնակիցներն անցել են 37.5 կմ։
Փաշինյանը շնորհակալություն հայտնեց երթի մասնակիցներին ու ներողություն խնդրեց բոլոր նրանցից, ովքեր հիասթափվել են իր իշխանության 6 ամիսների ընթացքում։
Վարչապետի պաշտոնակատարը երթի ընթացքում ասաց, որ նման քայլարշավներ են անցկացնելու նաև ԱԺ ընտրությունից հետո։
Փաշինյանը հայտարարեց, որ այսօրվա երթով ամփոփում են ժողովրդական հեղափոխության առաջին շրջափուլը և մեկնարկում ժողովրդական հեղափոխության երկրորդ շրջափուլը, որի ընթացքում պետք է իրականացնեն տնտեսական հեղափոխություն: