Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի, հետո նույնքան կբարձրանա. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` շաբաթվա նախավերջին օրը Հայաստանի շրջանների զգալի մասում տեղումներ ու մառախուղ կգրանցվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի շրջանների զգալի մասում նոյեմբերի 24-ին սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքում։ Նոյեմբերի 25-ից 28-ն ընկած ժամանակահատվածում առանց տեղումների եղանակ կլինի։

«Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 24-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա»,– նշված է հաղորդագրության մեջ:

Երևանքում նոյեմբերի 24-ին անձրև կտեղա, այնուհետև երեք օր տեղումներ չեն լինի։

Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի 9-11, գիշերային ժամերին` 4-6 աստիճանի սահմանում։