Հայաստանում 14 տարեկան երեխա է կորել

Փրկարարների որոնողական աշխատանքներն առայժմ արդյունք չեն տվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. «911» ծառայությունը տեղեկություն է ստացել, որ նոյեմբերի 23-ին, ժամը 20:30-ի սահմանում Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչը՝ Դ. Գ.-ն (14 տարեկան), դուրս է եկել տանից և չի վերադարձել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրապարակած հաղորդագրության համաձայն` հավանական դեպքի  վայր է  մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Որոնողական աշխատանքներն իրականացվել են գյուղի տարածքում. ժամը 03:35-ին ավարտվել են անարդյունք:

ԱԻՆ–ը խոստանում է լրացուցիչ տեղեկություն հայտնել: