Սարգսյանը հյուրընկալել է Գարեգին Բ–ին

Վեհափառն ու ՀՀ նախագահը մի շարք հարցեր են քննարկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Նախագահն ու Վեհափառ Հայրապետը քննարկել են մեր երկրի ապագային, պետություն-եկեղեցի հարաբերություններին և ազգային-եկեղեցական կյանքի խնդիրներին առնչվող հարցեր:

Նրանք խոսել են նաև հայրենիք-սփյուռք կապերի մասին, կարևորել դրանց առավել սերտացումը, ինչը հնարավորություն կտա ավելի միասնաբար դիմակայել առկա մարտահրավերներին:

Սարգսյանը հյուրընկալել է Գարեգին Բ–ին