ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Մեր Ալեքսիս Օհանյանի դեպքում «մեր» բառը լիովին տեղին է, հատկապես պատմական հայրենիք կատարած վերջին այցից հետո, երբ հայտնի միլիոնատերը որոշեց նոր նախագիծ սկսել։
Հարց` և ի՞նչ արեց հայրենիքից ոգեշնչված գործարարը։ Պատասխան` որոշեց կոնյակ արտադրել։
Երիտասարդ գործարարն իր արտադրանքն արդեն ներկայացրել է լայն հասարակությանը, իսկ հիմա գովազդում է իր խմիչքը, ու այս ամբողջ պատմության մեջ ուրախացնում է հատկապես այն, որ Ալեքսիսն իսկապես չի մոռանում պատմական հայրենիքը։ Նա իր արտադրանքին զուգահեռ գովազդում է նաև Հայաստանը՝ մեր երկիրը ճանաչելի դարձնելով միլիոնավոր մարդկանց համար։
«Տալու ժամանակն է։ Գիտեք` այս տարի ես իմ ընկերներին ու սիրելիներին կհյուրասիրեմ իմ բրենդին՝ հարուստ համով և պատմությամբ», - գրել է Ալեքսիսը իր հրապարակած վերջին լուսանկարի տակ։
Օհանյանը չի մոռացել նաև հայկական ծիրանի մասին՝ աշխարհին հիշեցնելով, որ հայկականն ամենահամեղն է։