ԱՄՆ–ում Գոհաբանության օրը տղամարդը կրակ է բացել առևտրի կենտրոնում. լուսանկար, տեսանյութ

Ամերիկյան Ալաբամա նահանգում առևտրի կենտրոնում անհայտ անձը կրակ է բացել այցելուների վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. Մի քանի մարդ վիրավորում են ստացել Ալաբամա նահանգի խոշոր առևտրի կենտրոններից մեկի հրաձգության հետևանքով։

ԱՄՆ ազգային տոնին` Գոհաբանության օրը, անհայտ անձը կրակ է բացել Riverchase Galleria մոլլում։ Հաճախորդների հաղորդագրությունների համաձայն` չարագործը երկու անգամ հրաձգություն է սկսել առևտրի կենտրոնի տարբեր մասերում։ Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները վնասազերծել են հրաձիգին։

Համացանցում խանութի այցելուները դեպքի վայրից լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակում։

«Շնորհակալություն American Eagle–ի աշխատակիցներին, որ այդ սարսափի ժամանակ մեր անվտանգությունն ապահովեցին», – գրել է Caitlin King–ը։

Նախնական տվյալների համաձայն` կասկածյալ հրաձիգը սպանված է։