ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. Ամերիկահայ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը Գոհաբանության օրը շնորհակալություն է հայտնել իր «գանձի» համար։ Այս մասին նա հրապարակայնորեն գրել է Instagram սոցցանցի իր էջում։
Նա հրապարակել է իր կնոջ` Սերենա Ուիլյամսի ու դստեր` Ալեքսիս Օլիմպիայի լուսանկարը։ Բաժանորդները շատ են հավանել ոչ միայն լուսանկարը, այլև գրառումը. «Ես շնորհակալ եմ այս աղջիկներին իմ կյանքում ունենալու համար»։
Օհանյանի բաժանորդները հիացմունքով բազում մեկնաբանություններ են գրել` նրան ջենթլմեն անվանելով ու գովելով աղջիկներին։
Հիշեցնենք` Սերենան ու Ալեքսիսն ամուսնացել են մեկ տարի առաջ։ 2017 թվականի սեպտեմբերին ծնվել է նրանց դուստրը` Օլիմպիան։