ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն իրեն լավ է զգում, նա տանն է։ Այս մասին ՌԻԱ Նովոստինն հայտնել է արտիստի մտերիմ ընկեր` «Փյունիկ» հայկական ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը։
Ավելի վաղ ԶԼՄ–ներում տեղեկություն էր հայտնվել Ջիգարխանյանի առողջության վատթարացման մասին։ Պետք է նշել, որ դերասանն առողջարան էր մեկնել, որտեղ վերականգնում էր առողջությունը Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայի հետ ապահարզանից հետո։
«Հակառակը`Արմեն Բորիսովիչը դուրս է գրվել առողջարանից, նա լավացել է ու տանն է։ Հենց նոր էի նրա հետ խոսում, հաջորդ շաբաթվանից նա պատրաստվում է թատրոն գնալ ու նայել «Մոլյերի» պրեմիերան, որին շատ երկար է սպասել։