Ստվերի կրճատման և կանխիկի շրջանառության նվազեցման հարցերը եղել են քննարկումների առանցքում

И.о. премьер-министра Никол Пашинян за рабочим ужином с главами банков (23 ноября 2018). Еревaн
Աշխատանքային ընթրիքի շրջանակում քննարկվել են բանկային համակարգի գործունեությանն առնչվող հարցեր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել բանկերի ղեկավարների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

И.о. премьер-министра Никол Пашинян принял участие в научно-практической конференции Актуальные проблемы развития экономики Армении и стратегические направления (23 ноября 2018). Еревaн
Ավելի շատ ռեֆերատ վաճառող կա, քան ծխախոտ. Փաշինյանը` բուհերի անհասկանալի ինստիտուտի մասին

Նիկոլ Փաշինյանը կարևորել է բանկային համակարգի կայուն գործունեությունն ու զարգացումը և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի երկրի տնտեսության շարունակական զարգացմանը:

Հանդիպման ընթացքում կարևորվել է ստվերի կրճատման և կանխիկի շրջանառության նվազեցման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումների անհրաժեշտությունը, ինչպես նաև մտքեր փոխանակվել վարկերի հետ կապված դատական վեճերի լուծման գործընթացների արդյունավետության բարձրացման, բանկային համակարգի զարգացման շուրջ: